Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նեղ արեք, տեղ արեք

Նեղ արեք, տեղ արեք
05.03.2013 | 00:37

Օրերս մի միջոցառման ժամանակ միմյանց հանդիպած ոչ անհայտ Արտաշես Թումանյանը բարևելուց անմիջապես հետո ՀՅԴ ֆրակցիայի ղեկավար Աղվան Վարդանյանին հարցրեց.
-Հը, մտնո՞ւմ եք:
-Տեղ կա՞, որ մտնենք,- ափսոսանքով ասաց Աղվան Վարդանյանը` առանց հարցնելու` ո՞ւր պետք է մտնեն, ինչո՞ւ և ումո՞վ: Նա շատ արագ հասկացել էր, որ խոսքը կոալիցիա մտնելու մասին է:
Պատասխանին հաջորդեց երկուսի պայթուն ծիծաղը, «եղելության» մասին բոլորի հետ կիսվելը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ